ԽԵԼԱՑԻ ՏԱՆ ԵՎ ՇԵՆՔԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄ

Խելացի կառավարում՝ յուրաքանչյուր տարածքի համար

Նախագծում և իրականացնում ենք ավտոմատացման համակարգեր տների, գրասենյակների, հյուրանոցների և կոմերցիոն տարածքների համար։

Ինչու HUNATO

  • Մեկ միասնական համակարգ

    Տարբեր սարքեր՝ մեկ հարմար կառավարման միջավայրում։

  • Անհատական մոտեցում

    Յուրաքանչյուր նախագիծ սկսվում է ձեր պահանջներից և տարածքի առանձնահատկություններից։

  • Նախագծումից մինչև սպասարկում

    Նախագծում, տեղադրում, կարգավորում և հետագա աջակցություն։

ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԴԵՄՈ

Փորձեք խելացի տունը

Ուսումնասիրեք տան կառավարումը, փորձարկեք լուսավորության սցենարները և տեսեք, թե ինչպես են տարբեր համակարգերն աշխատում միասին։

Իրական բնակարանի Home Assistant համակարգի հիման վրա։ Ցուցադրական տարբերակ է՝ իրական սարքերին չի միանում։

Դեմոն բացելու համար զննարկիչում պետք է միացված լինի JavaScript-ը։

ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Լուծումներ տարբեր տարածքների համար

Յուրաքանչյուր տարածք ունի իր կարիքները։ Մենք ընտրում և միավորում ենք այն համակարգերը, որոնք իսկապես օգտակար են ձեր առօրյայում կամ աշխատանքում։

  • Խելացի տուն

    Լույսը, կլիման, վարագույրներն ու անվտանգությունը՝ մեկ միասնական համակարգում։

    • Լուսավորության կառավարում
    • Ջեռուցում և օդորակում
    • Ջրի արտահոսքի, դռների և պատուհանների վերահսկում՝ ծանուցումներով
    • Սցենարներ՝ ըստ ձեր առօրյայի
    Սցենարի օրինակ«Տուն եմ գալիս»

    Տուն վերադառնալիս ձեր կարգավորումներին համապատասխան միանում է լուսավորությունը, իսկ կլիման անցնում է հարմարավետ ռեժիմի։

    Քննարկել տան նախագիծը
  • Խելացի գրասենյակ

    Ավտոմատացրեք լուսավորությունը, կլիման և աշխատանքային տարածքները՝ ավելի հարմարավետ ու կառավարելի միջավայր ունենալու համար։

    • Լուսավորության և կլիմայի կառավարում
    • Հանդիպումների սենյակների ավտոմատացում
    • Մուտքի կառավարում
    • Էներգիայի սպառման մոնիթորինգ
    Սցենարի օրինակ«Աշխատանքային օրվա ավարտ»

    Մեկ հրամանով անջատվում են ընտրված սարքերը, իսկ համակարգն անցնում է նախապես սահմանված տնտեսող ռեժիմի։

    Քննարկել գրասենյակի նախագիծը
  • Խելացի հյուրանոց

    Հյուրերի հարմարավետություն և տարածքների ավելի արդյունավետ կառավարում՝ միասնական համակարգի միջոցով։

    • Համարների լուսավորության և կլիմայի կառավարում
    • Էներգիայի սպառման օպտիմալացում
    • Մուտքի և զբաղվածության կառավարում
    • Անսարքությունների մասին ծանուցումներ
    Սցենարի օրինակ«Հյուրը դուրս եկավ»

    Համապատասխան սենսորների և կարգավորումների առկայության դեպքում համարն անցնում է տնտեսող ռեժիմի, իսկ հյուրի վերադարձին վերականգնվում են անհրաժեշտ պայմանները։

    Քննարկել հյուրանոցի նախագիծը
  • Խելացի բիզնես տարածքներ

    Կառավարեք լուսավորությունը, կլիման և սարքավորումները՝ տարածքի աշխատանքն ավելի վերահսկելի դարձնելու համար։

    • Լուսավորության և օդափոխության կառավարում
    • Սարքավորումների ջերմաստիճանի մոնիթորինգ
    • Էներգիայի սպառման վերահսկում
    • Բացման և փակման ավտոմատացված ռեժիմներ
    Սցենարի օրինակ«Բացում և փակում»

    Մեկ հրամանով ակտիվանում են նախապես սահմանված աշխատանքային ռեժիմները՝ առավոտյան բացման և երեկոյան փակման համար։

    Քննարկել բիզնես տարածքի նախագիծը

Նոր նախագի՞ծ է, թե՞ արդեն պատրաստ տարածք։ Կօգնենք ընտրել համապատասխան լուծումը՝ հաշվի առնելով տարածքի հնարավորություններն ու ձեր պահանջները։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գաղափարից մինչև պատրաստ համակարգ

Նախագծում ենք, միավորում և կարգավորում խելացի համակարգերը՝ ձեր պահանջներին համապատասխան։

  1. Նախագծում

    Ուսումնասիրում ենք տարածքը, հասկանում ձեր պահանջներն ու ընտրում համապատասխան լուծումները։

  2. Տեղադրում

    Տեղադրում և միացնում ենք անհրաժեշտ սարքերն ու համակարգերը։

  3. Կարգավորում

    Միավորում ենք սարքերը, ստեղծում ավտոմատացման սցենարներն ու ստուգում համակարգի աշխատանքը։

  4. Սպասարկում

    Օգնում ենք օգտվել համակարգից, տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերն ու աջակցում հետագա փոփոխություններին։

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Տեխնոլոգիան պետք է հեշտացնի կյանքը

HUNATO-ն խելացի տան և շենքերի ավտոմատացման ընկերություն է։ Մենք միավորում ենք լուսավորությունը, կլիման, անվտանգությունն ու այլ համակարգեր՝ ստեղծելով միասնական, հարմար և արդյունավետ կառավարման լուծումներ։

Մեր նպատակն է տեխնոլոգիան դարձնել առօրյայի բնական մասը՝ պարզեցնելով կառավարումը, բարձրացնելով հարմարավետությունն ու օգնելով ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները։

Մեր մոտեցումը

Յուրաքանչյուր նախագիծ սկսում ենք հաճախորդի պահանջներից։ Ընտրում ենք համապատասխան տեխնոլոգիաները, միավորում տարբեր արտադրողների սարքերն ու կարգավորում համակարգը՝ որպես մեկ ամբողջություն։

Մեզ համար կարևոր է ոչ թե սարքերի քանակը, այլ այն, թե որքան լավ են դրանք աշխատում միասին։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Լավ արդյունքը սկսվում է ճիշտ համագործակ­ցությունից

Աշխատում ենք մասնագետների հետ, որպեսզի ավտոմատացման համակարգերը նախագծվեն ժամանակին և ներդաշնակ լինեն տարածքի ընդհանուր նախագծին։

  • Դիզայներների համար

    Օգնում ենք լուսավորության սցենարների, անջատիչների և կառավարման վահանակների ընտրության հարցում՝ հաշվի առնելով ինտերիերի գաղափարը։

  • Ճարտարապետների համար

    Նախագծման փուլում մշակում ենք ավտոմատացման լուծումներն ու անհրաժեշտ տեխնիկական սխեմաները։

  • Կառուցապատողների համար

    Նախագծում և իրականացնում ենք ավտոմատացման լուծումներ բնակարանների, շենքերի և ընդհանուր օգտագործման տարածքների համար։

ԿԱՊ

Քննարկենք ձեր նախագիծը

Տուն, գրասենյակ, հյուրանոց կամ այլ տարածք․ պատմեք ձեր գաղափարի մասին, և կքննարկենք ձեր պահանջներին համապատասխան ավտոմատացման լուծումները։

Դեռ չգիտե՞ք՝ ինչ համակարգ է ձեզ անհրաժեշտ։ Պատմեք ձեր գաղափարի մասին, և միասին կքննարկենք հնարավոր տարբերակները։

Գրել WhatsApp-ով

Սկսենք ձեր նախագծից

Ձեր լրացրած տվյալները կայքում չեն պահվում։ WhatsApp-ի կամ էլեկտրոնային փոստի կոճակը բացում է համապատասխան հավելվածը՝ պատրաստ հաղորդագրությամբ։

Փորձեք խելացի տունը

Ցուցադրական ռեժիմ
20:30
Տուն